Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.07.2016 | 00:01

Մարդ կա, որ տքնում, աշխատում ու աճապարում է, և սակայն առավել ևս կարիքի մեջ է մնում, մարդ էլ կա, որ ծույլ է, օգնության կարոտ, զորությունից զուրկ, աղքատության մեջ թաղված, սակայն Տիրոջ աչքը նրան նայում է բարությամբ, ոտքի է կանգնեցնում նրան իր աղքատությունից, բարձրացնում է նրա գլուխը, և շատերը զարմանում են դրա վրա։ Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։


Սիրաքի իմաստությունը
11. 11-14

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ